Դասախոսը հանկարծամահ է եղել #Zoom-ով դասընթացի ժամանակ. մահվան պատճառը #COVID-19-ն է

1088
Կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ., 10:00
Արգենտինայում Zoom հարթակում օնլայն դասախոսության ժամանակ հանկարծամահ է եղել Էմպրեսայի համալսարանի դասախոսը: Այս մասին հայտնում է Clarin պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի: Աղբյուրի տեղեկություններով՝ 46-ամյա Պաոլա դե Սիմոնեն սկսել է շնչահեղձ լինել օնլայն դասախոսության ժամանակ, հետո նա կորցրել է գիտակցությունը և մահացել:
Ուսանողները փորձել են դասախոսից ճշտել վերջինի բնակության հասցեն՝ շտապօգնություն կանչելու համար, սակայն դասախոսը չի կարողացել խոսել:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ Պաոլա դե Սիմոնեն օգոստոսի վերջին Twitter-ի իր էջում գրել էր, որ իր մոտ ի հայտ են եկել կորոնավիրուսի ախտանիշներ: Մահվան հավանական պատճառը կորոնավիրուսն է:
Ավելի վաղ Արգենտինայի իշխանությունը որոշել էր երկարաձգել երկրում կարանտինը մինչև սեպտեմբերի 20-ը:

Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
6818:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
21513:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
30109:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
322Երեկ, 22:25
Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր
344Երեկ, 21:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
376Երեկ, 14:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
406Երեկ, 09:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
26516.11.2026, 20:06