«Ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածել». ՀՅԴ ՀԵՄ-ը հերքում է
![]() 301 Կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ., 12:35 ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել. «Երեկ ՀՀ ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածել: Սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, որ պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։ Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը նախօրեին մեր կազմակերպած մոմավառության արդյունք են։ Մինչդեռ նկարներից պարզ երևում է, որ մեր կողմից իրականացված մոմավառության ընթացքում մոմերը՝ հատուկ տարաներով դրված են միանգամայն այլ վայրում, իսկ հետքերը հայտնվել են հերոսների դեմքերին։ Հիշեցնենք նաև, որ նույնանման դեպք տեղի էր ունեցել նաև անցած տարի, որից հետո մենք պատրաստակամություն էինք հայտնել Եռաբլուրում անհրաժեշտության դեպքում, սահմանել հսկողություն։ ՀՅԴ ՀԵՄ-ը տարիներ շարունակ, պարբերաբար Եռաբլուրում իրականացնում է մոմավառություններ, որոնց արդյունքում երբեք որևէ նման խնդիր չի առաջացել։ Մենք, քաջ գիտակցելով վայրի արժեքը, չափազնց զգուշավոր ենք Եռաբլուրում անցկացվող մեր բոլոր միջոցառումների ժամանակ։ Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության ընկեր ներկայացել է Ոստիկանություն և պարզաբանում ներկայացրել, որ մեր կողմից իրականացված մոմավառության արդյունքում անհնար էր նման հետքերի հայտնվելը։ Հորդորում ենք ՀՀ Ոստիկանությանը պատշաճ քննություն անցկացնել և բացահայտել եղելությունը՝ զերծ մնալով անհիմն մեղադրանքներից և ապատեղեկատվություն տարածելուց»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
