«Բաց նամակ Պետրոս Ղազարյանին». Մանուել Մանուկյան
![]() 368 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 09:25 «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Հ1 հեռուստաալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյան, ես Մանուել Մանուկյան եմ, ՀՀ հասարակ քաղաքացի, անկուսակցական երիտասարդ եմ, 5 ամիս և ավելի բարձրաձայնում ենք ժողովրդի 80%-ին հուզող կարևոր հարց, հարցը կապված է վաշխառու վարկային կազմակերպությունների և բանկային համակարգի հետ։ Ես չունեմ սեփական լրատվամիջոցներ, հեռուստաալիքներ, վարձով ապրող, ուսանող տղա եմ, ով ունի ընդամենը մի ֆեյսբուքյան էջ։ Դուք ինձնից լավ գիտեք, որ մնացած հեռուստաալիքները տերեր ունեն, քաղաքականացվում են և իրենցից պահանջելու իրավունք չունեմ, ես խոսքի իրավունք ունեմ, իմ ժողովրդի ցավերի մասին խոսելու և պահանջելու իրավունք ունեմ, Հ1-ն իմ նման հասարակ մարդկանց համար է, որովհետև մեր հարկերով է աշխատում։ Եթե դուք իրապես արդար և անաչառ աշխատող եք, տվեք ինձ իմ ժողովրդի ցավերը բարձրաձայնելու հնարավորություն, հնարավորություն տվեք իմ միակ հեռուստաալիքով խոսել ժողովրդի 80%-ից ավելիին հուզող հարցի մասին։ Ես կսպասեմ Ձեր արձագանքին և հրավերին։ Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ օգնեք ինձ, որ ես կարողանամ բարձրաձայնել բոլորիս խնդիրը, ուղարկեք բոլորդ այս նամակը Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջին և պահանջեք, որ ինձ եթերի հնարավորություն տա։ Շատ լավ կլինի, որ հնարավորինս շատ մարդիկ գրեն Պետրոս Ղազարյանին։ Մենք հաղթելու ենք, մեկ տարի վարկային արձակուրդը անխուսափելի է»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
