Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը
![]() 311 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 17:50 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը: Հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N36 - Լ որոշմամբ ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։ Նույն որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատել է հանձնաժողովի անհատական կազմը, որը հետևյալն է․ Արա Շիրինյան՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ), Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ, Մխիթար Հարյապետյան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ․ Արայիկ Հարությունյան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)։ Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում կհրապարակվեն մրցույթի պահանջները»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
