«ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են». Էդուարդ Աղաջանյան
![]() 395 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 23:00 «Ազատություն» հաղորդաշարի եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով կառավարության թիվ մեկ առանձնատան վերանորոգման ժամանակ ենթադրյալ չարաշահումներին և այդ ամենին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առնչության հարցին, ասել է. «Ես եմ դիմել ՊՎԾ-ին, քանի որ պահանջվող գումարից ավելին ծախսելու ենթադրյալ ռիսկեր են նկատվել։ ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են, ես էլ հորդորել եմ այդ գործն ուղարկել իրավապահ մարմիններին, ինչը տեղի է ունեցել։ Նշվում էր 250 միլիոն դրամի մասին, ասեմ, որ այդ թիվն ուռճացված է, հնարավոր է՝ այդ գումարից ավելի պակաս է ծախսվել նորոգման համար։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին, դա հերթական աբսուրդային միտքն էր, որը լրատվամիջոցներից մեկն էր դրել շրջանառության մեջ։ Նա որևէ աղերս չունի այդ գործի հետ, այդ թվում՝ կապալառու ընկերության հետ»: Անդրադառնալով պարգևավճարների թեմային, Աղաջանյանը նշել է. «Դա բովանդակային առումով ոչ թե աշխատողի լավ ու վատ աշխատելու արդյունքն է, այլ դրա հիմքում ընկած է սոցիալական խնդիր...Այսինքն, մենք սրանով կոնկրետ աշխատավարձի խնդիր ենք լուծում, ոչ թե տվյալ աշխատողի լավ կամ վատ աշխատելը: Պարգևավճարների կտրումը կնշանակի աշխատավարձի կրճատում, որը ի դեպ տեղի է ունեցել, այս օրերին չեն տրվել և այդ գումարը տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարին»,- ասել է նա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
