Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արմավիրում 15-հազարական դրամ են բաժանում Դոդի ղազահավաքին ներկա գտնվելու համար». Մանե Էլբակյան

«Արմավիրում 15-հազարական դրամ են բաժանում Դոդի ղազահավաքին ներկա գտնվելու համար». Մանե Էլբակյան
338
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 00:40

Ֆեյսբուքյան օգտատեր Մանե Էլբակյանն իր էջում գրել է. «Իրավապահ մարմինների ուշադրությունն եմ ուզում հրավիրել ԲՀԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքի վրա։
Այսօր տեղեկություն ստացա, որ Արմավիր քաղաքի ԲՀԿ գրասենյակում գումար են բաժանում՝ 15 հազարական դրամ մեկ անձի համար՝ պայմանով, որ մասնակցեն Դոդի (Գագիկ Ծառուկյան) հրավիրած հանրահավաքին (ղազահավաք)։
Շատ ցավալի է, որ հեղափոխությունից հետո դեռևս չի վերացել նախկին գործելաոճը։ Իրավապահ մարմինները ուղղակի պարտավոր են հսկողություն սահմանել և բացահայտել նման դեպքերը և պատասխանատվության ենթարկել»։