«Տեսակ կա, որ չի առաջադիմում՝ հարստությանն ու ահռելի իշխանությանը զուգահեռ». Հայկ Մարտիրոսյան
![]() 266 Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 09:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետը բոլորովին մեղավոր չէ, որ փոլո շապիկը՝ polo shirt կյանքում առաջին անգամ հագնողի պես կոճկում է մինչև կոկորդ և մինչև վերջին կոճակը: Այնքան էլ մեղավոր չէ, որ նույն շապիկներն ու ամեն պարզ շապիկ՝ T-Shirt խցկում է շալվարի տակ, ամեն ինչ հայկական դասական ռաբիզի ոճով կիպ է հագնում՝ в облипон՝ ի ցույց դնելով բազում տղամարդկանց մոտ հանդիպող ճարպային կուտակումները կրծքավանդակում, այնքան էլ մեղավոր չէ, որ կոմպոզիտային նյութեր կիրառող ատամնաբուժության դարաշրջանում դեռևս ներկայացնում է Հայաստանը մի քանի ոսկե ատամներով կամ որ չի խորշում տեսախցիկների առջև անհագորեն հայրենական ավանդական ագրոսնունդ կլանել: Փաշինյանն ու իր տիկինը անգամ շատ մեղավոր չեն, երբ տիկինը կա՛մ իսկական Պատեկ Ֆիլիպով՝ Patek Philippe կամ այլ բրենդի, իսկ իմ կարծիքով՝ այդ բրենդերից մեկի կեղծ ժամացույցով է ներկայանում ինստագրամում: Սրանք քաղաքական թեմաներ չեն, թեև ուղղակի ազդում են Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական ընկալման վրա: Ինձ համար ամենակարևոր թեման այս ամենում այն է, որ նման մարդը շարունակում է կառավարել, երկրի նվիրյալներին բանտերում, իսկ հանցագործներին՝ ազատությունում պահել, որ իր մակարդակում խորհուրդներ է տալիս ծխելու և խմելու հաշվին հարկեր մուծելու մասին, որ հանուն ֆինանսատնտեսական ինչ-որ շահերի՝ ամեն գնով փորձում է բացել Ամուլսարը, և որ նրան ներվում է առայժմ հինգ գերիներին փոխաբերական առումով դավաճանելը: Փաշինյանն իր ճաշակում, վարքագծում, որակներում մեղավոր չէ: Մարդն այդպիսին է և պետք է հասկանալ ու ընդունել, որ տեսակ կա, որ չի առաջադիմում, հարստության և ահռելի իշխանությանը զուգահեռ՝ այնուամենայնիվ չի հղկվում, չի քաղաքակրթվում, չի առաջադիմում: Մեղավոր են և արդեն անգամ հանցավոր են նրանք, որ այդպիսի մարդուն հանդուրժում են երկրի ղեկավարի պաշտոնում, վստահում են իրենց և մեր կյանքերի ընթացքն ու ճակատագիրը, արդարացնում, պաշտպանում ու հաճախ պաշտում: Եվ քանի կան այդպիսի մարդիկ մեզանում՝ Հայաստանի ղեկավարն իր ճաշակով, իր մակարդակով և իր աշխարհայացքով սեփական կերպարին համաձայն և սեփական կերպարին զուգահեռ՝ երկիրը տանելու է դեպի սեփական մակարդակ և սեփական աշխարհ՝ դեպի խոր անդունդ»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
