«Կիրականացնե՞ք գործարք՝ «շինթույլտվություն՝ Կամազների դիմաց»». Խաժակյանը՝ Ներսեսյանին
![]() 196 Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 12:05 Այսօր՝ Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսեսյանից հետաքրքրվեց. «Նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է մի շարք գործառույթներ, որոնք հանրության մեջ հայտնի են «շինթույլտվություն՝ «Կամազների» դիմաց, եթե նման խնդիր առաջադրվի քաղաքապետի կողմից, կհամաձայնե՞ք իրականացնել այդ գործառույթը, թե՞ ոչ»: Ի պատասխան Ս. Ներսեսյանն ասաց. «Ցանկացած հանձնարարական իմ վերադասի կողմից, որը չի խախտում մեր օրենսդրական պահանջները, միանշանակ, արվելու է»: Թեհմինա Վարդանյանը, լրացնելով Դավիթ Խաժակյանի խոսքը, ասաց. «Իմ գործընկերը նկատի ուներ, թե խոսակցություններ էին պտտվում, որ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր աշխատասենյակում տեսանյութեր էր նկարում՝ մեծ կառուցապատողներին պարտավորեցնելով ինչ-ինչ բաներ: Պարոն Խաժակյանի հարցին Դուք պատասխանեցիք այնքանով՝ որքանով, մենք հետամուտ ենք լինելու և ուշադիր»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
