Երևանի ավագանին ընդունեց «փուչիկ վաճառողին հարկելու» նախագիծը
![]() 269 Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 15:50 Երևանի ավագանու նիստին ներկայացած 41 անդամներից 31-ը՝ կողմ, 6-ը՝ դեմ, 2-ը ձեռնպահ քվեարկեցին Երևանի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում շրջածախ առևտրի իրականացումը կանոնակարգելու մասին օրենքի նախագծին: Նախատեսվում է, որ Երևանի վարչական տարածքում գտնվող, պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործմամբ տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ, նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը: Առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանի փոխանցմամբ՝ վաճառքի փաստը հաստատող փաստաթուղթ պետք է տրվի շրջածախ առևտրով զբաղվողներին: «Նախագծով միայն վաճառքի փաստը հաստատող փաստաթուղթն է պարտադիր: Փակագծերում է նշված, որ պետք է ունենան ՀԴՄ, հաշվիչ և այլն: Այսինքն՝ ՀԴՄ-ն մենք չենք կարող դիտարկել որպես պարտադիր պայման և ՀԴՄ-ի ձեռբերմամբ ծանրաբեռնենք տնտեսվարողին»,- ասաց Սաֆարյանը: Ըստ նախագծի՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: Վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ: Արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ: Ըստ վարչության պետի՝ որոշման նախագիծն ընդունելուց բյուջեի էական ավելացում չի սպասվում։ Հիշեցնենք՝ «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը հայտնել էին, որ այս նախագծով թիրախավորվում է հասարակության ամենախոցելի, սոցիալապես անապահով խավը՝ փուչիկ և գրիչ վաճառող մարդիկ: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
