Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի մայրը մահացել է
![]() 525 Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 17:40 Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում դաժանաբար ծեծված երեխայի մայրը մահացել է։ Այս տեղեկությունը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանը։ Նա ասաց, որ կինը մահացել է Սևանի ԲԿ-ում, սակայն մահվան պատճառը նրան հայտնի չէ: Փորձեցինք տեղեկություն ստանալ երեխաների վերաբերյալ, համայնքապետն ասաց, որ նրանք տեղափոխվել են մանկատուն: Հիշեցնենք՝ 2020թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն: Բացի այդ 57-ամյա տղամարդը 2020թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք: Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
286Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
182Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
194Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
485Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
422Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
53419.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
50719.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37619.04.2026, 14:42
