«Փաստաթղթերի մեջ նույնիսկ չեն լրացրել, որ կա նման թունավորում». Միքայել Նահապետյան
![]() 233 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 10:20 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդպես դատապարտեցինք, անցավ-գնաց, բայց «սոցիալական պետությունը» մարդկանց անուշադրության մատնած սպանում է։ Խաշթառակում բռնության և թունավորման հետևանքով մահացել էր 6-ամյա երեխա։ Երկու օր առաջ էլ մահացել է բռնության ենթարկված, թունավորված երեխաների մայրը։ Մոր մահվան հանգամանքներն ուսումնասիրելով պարզ է դարձել, որ Սևանի հոգեբուժական հաստատությունում նա չի ստացել մկնդեղային թունավորման դեպքում անհրաժեշտ բուժում։ Ուղեկցող փաստաթղթերի մեջ նույնիսկ չեն լրացրել, որ կա նման թունավորում։ Հայաստանի սոցիալական ապահովության ինստիտուտները ջախջախված են, ու մենք մեզ «քաղաքակիրթ մարդկությունը ցնցված է» դերի մեջ տեղավորելով չենք արձանագրում, որ այս դեպքերը ոչ թե մեր միջավայրում տարօրինակ շոկային ցնցումներ են, այլ դարձել են «ամենասովորական վիճակագրություն»։ Աղքատ ու սեփական ճակատագիրը տնօրինելու անկարող մարդիկ մեռնում են պետության բացարձակ անտարբերության մեջ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
