«Իշխանությունը յուրացրած Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանը վերածել է կոճակ սեղմողների». Վ. Ավագյան
![]() 263 Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 18:20 «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս շատերը տարակուսած են: Արսեն Ջուլֆալակյանն, օժտված լինելով առաջնային մանդատով, վայր է դրել իր մանդատը կառավարության անդամի և մեկ նախարարության քաղաքականության հետ հակասությունների պատճառով: Քննադատում են, թե ինչո՞ւ խորհրդարանում բովանդակային քննարկումներ չեն լինում, ինչո՞ւ պետք է հրապարակային բանավեճեր չլինեն, ինչո՞ւ կառավարությունը չի պատասխանում «Իմ քայլ»-ի պատգամավորների քննադատություններին հենց ԱԺ ամբիոնից, չէ՞ որ խորհրդարանական հանրապետություն ենք և այլն: Ես տարակուսած եմ: Ինչո՞ւ մեր ընկերներն այդ հարցերի պատասխանը մինչև այսօր չունեն: Մենք այս մասին խոսել ենք անգամ մինչև այս ԱԺ-ի ձևավորումը, նախընտրական շրջանում: Ինչպե՞ս կարող էր այս խորհրդարանը իրականացներ իրեն վերապահված լիազորությունները, եթե այն ստեծվել է մեկ մարդու կամքով: Այս խորհրդարանը պետք է լիներ անցումային և այն կոչված չէ՝ ԱԺ-ում անցկացնելու համար կառավարության քաղաքականության վերաբերյալ բանավեճեր ու քննադատություններ: Այս խորհրդարանը պետք է իրականացներ անցումային փուլի ծրագրեր և ցրվեր: Սակայն իշխանությունը յուրացրած Նիկոլ Փաշինյանը, դավաճանելով հեղափոխությանը, վերածել է այս խորհրդարանը կոճակ սեղմողների: Հետևաբար արժանապատվություն ունեցող պատգամավորները վայր են դնելու իրենց մանդատները: Ես զարմացած եմ, որ այսքան ուշանում է այս գործընթացը և զարմացած եմ, որ արժանապատվություն ունեն խորհրդարանում հայտնվածներից շատ քչերը: Մնացածը նորմալ է»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
