«Առաջնագիծ են հանվել ուժայինները». Աշոտ Անդրեասյան
![]() 275 Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 17:45 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը ցայտնոտի մեջ է: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի մարզային ակտիվ հանդիպումներն այնքան մեծ խուճապ են առաջացրել, որ «ապահովության համար» առաջնագիծ են հանվել ուժայինները: Բացառություն չէր նաև ԲՀԿ նախագահի՝ Իջևանում անցկացրած այսօրվա հանդիպումը, որը հսկելու համար ոտքի էր հանվել մարզի ամբողջ ոստիկանությանը: Սակայն, ամենազավեշտալին գլխավոր դերակատարի՝ Իջևանի ոստիկանության պետի տեղակալ Սարգիս Մելքոնյանի գործողություններն էին: Վերջինը, իր մեջ եղած ամբողջ եռանդով կատարում էր վերևից իջեցված հրահանգը և ակտիվորեն իրականացնում էր օպերատորի գործառույթները: Հարցին, թե ո՞վ է և ինչո՞ւ է անընդհատ նկարահանումներ անում, ներկայացավ որպես ԲՀԿ համակիր: Սա, իսկապես, խայտառակություն է, մեծ ամոթ: Եթե ամեն ինչ շարունակվի նույն ոգով, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումներին օպերատորի կարգավիճակով մասնակցի նաև վարչապետի մանկության ընկեր ոստիկանապետը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
