«34 տարվա համայնքապետին՝ հանցագործությունները վրեն, ամնիստիայով արդարացված, ինչի՞ է պեչատ տվել». եղեգնուտցի
![]() 297 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 13:05 Կառավարության դիմաց շարունակվում է եղեգնուտցիների բողոքի ակցիան՝ ընդդեմ նախկին համայնքապետի: Գյուղացիները մեղադրում են Արմավիրի մարզպետին նրան սատարելու մեջ: «ՀՀԿ-ական, 34 տարվա համայնքապետին՝ մի շարք քրեական հանցագործությունները վրեն, ամնիստիայով արդարացված մարդուն, որ դատարանը մերժել ա, խի՞ ես թուղթ տվել, որ նա գնա պեչատ հանի»,- այս մասին Արմավիրի մարզպետի հասցեին ասաց գյուղացիներից մեկը: «Խի՞ ես կասեցնում քո դրած հեղափոխական տղերքի տեղակալի գործունեությունը, խի՞ ես խանգարում մեր գյուղի առօրյա ընթացքը, օդերը փակել ես, սաղին կոխել ես տուպիկ, ստեղ էլ եսիմ ինչեր ես կարում ասես»,- զայրացավ բնակիչը: Լրագրողների դիտարկմանը, թե փաստորեն մարզպետի հետ նույնպես խնդիր ունեն, բնակիչը հերքեց. «Մենք խնդիր չունենք, մարզպետն ինքն իրեն, անկախ մեզնից խնդիր ա ունենում մեզ հետ»: Նրանց պնդմամբ մարզպետն իշխանությանը համոզել է, որ նախկին համայնքապետն օրենքով վերադառնալու իրավունք ունի: «Մենք ուզում ենք հանդիպենք վարչապետի հետ, ճիշտը ներկայացնենք, որ իմանա՝ ինչ ա կատարվում... իրա նշանակած մարդիկ խաբում են իրան»,- ասաց բնակիչը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
