«Սխալ է վարվել պարոն Ջուլֆալակյանը». Տիգրան Ուլիխանյան
![]() 459 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 21:45 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության հրավիրված նիստում Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ եղել է ընդհանուր բնույթի քննարկում։ Նրա խոսքով՝ իր համար անընդունելի է Ջուլֆալակյանի արած քայլը. «Կարծում եմ՝ սխալ է վարվել պարոն Ջուլֆալակյանը, ես այդպես չէի վարվի։ Կարծում եմ, որ անհրաժեշտ և բավարար ջանքեր գործադրելու դեպքում այս հարցն այլ լուծում կունենար...: Եթե առկա է այնպիսի լուրջ խնդիր, որը կարող է հանգցնել ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուն, ապա այդ խնդիրը անպայման պետք է քննարկված լիներ խմբակցությունում և արձանագրենք, որ այդպիսի խնդրի մասին մենք չենք իմացել։ Ես չէի ուզում իմ ընկերոջ գրածը կասկածի տակ դնել։ Ես դեռ անհրաժեշտ չափով տեղեկացված չեմ իրական պատճառների մասին։ Ես ցավում եմ, որ նա հեռացել է և չեմ համարում դա լավ երևույթ»,- ասել է Ուլիխանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
