Ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը Խնձորեսկում դիմեց վարչապետին
![]() 601 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 13:25 Խնձորեսկում «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ վարչապետին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը: «Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ տեղեկություններ ունեք Նարեկից, ես ոչ մի տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Վարչապետը պատասխանեց, որ շատ բան չի կարող ասել, քանի որ, դժբախտաբար, Նարեկը ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է հայտնվել…»: Դավիթ Տոնոյանը խոստացավ զրուցել կնոջ հետ. «Ճանապարհին ես կխոսեմ ձեզ հետ»,- ասաց պաշտպանության նախարարը: Հիշեցնենք՝ 2020 թ. հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
