Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց
![]() 312 Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 15:30 Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Հրայր Թովմասյանի դատավարությունը։ Մինչ դատական նիստը սկսելը, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, ներկայումս դատավոր Հրայր Թովմասյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ աշխատանքի է գնում։ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվեցին հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով, դրանք վերաբերում էին նաև 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորների, որոնք լքեցին դատարանը։ Հենց փոփոխությունները ուժի մեջ մտան, Թովմասյանը արձակուրդ մեկնեց։ Այսօրվա դատական նիստին նրա փաստաբանները խնդրեցին հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ պատրաստվում են բացարկ հայտնել դատախազներին, քանի որ այս գործն, իրենց բնորոշմամբ, ապօրինի է։ Միևնույն ժամանակ, փաստաբան Միհրան Պողոսյանը նիստից հետո ասաց՝ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է գա դատարան և պատասխանի որոշ հարցերի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
