ՆՈՐ ԱՀԱԶԱՆԳ․ #vivarobet-ը հիմա էլ քաղաքացուց 4,700,000 դրամ է շորթել
![]() 2218 Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 12:30 Օրերս MAMUL.am-ը հրապարակել էր նյութ, որտեղ ներկայացրել էինք, թե ինչպես «Վիվառոբեթ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Վիգեն Բադալյանը կարգադրել էր չտրամադրել քաղաքացու շահած 4 միլիոն դրամը նշելով՝ «մեր մեջքը պինդ է, ում ուզում է թող բողոքի» նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինքն Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Քաղաքացին դիմել է դատարան։ Ստորև ներկայացնում ենք նրա փոխանցած տեղեկատվությունն ամբողջությամբ։ «Պետք է վերջ տրվի Վիվառոյի բեսպրեդելին։ Ճիշտ է․ ես դատի եմ տվել իրենց և գործն էլ վարույթ է ընդունվել (փաստաթղթերը կցված են), սակայն արդեն քանի ամիս է դատական նիստ չի նշանակվում։ Նշեմ, որ իմ դեպքը որոշակիորեն տարբերվում է ձեր հրապարակած դեպքերից։ Ես կատարել եմ խաղադրույք և շահել 4,700,000 դրամ: Այդ ժամանակ ես գտնվում էի Մոսկվայում։ Խաղադրույքը կատարել էի կայքի միջոցով։ Շահումը ստանալու համար ելքագրեցի 400,000 դրամ Թելսելի դրամապանակին, քանի որ մեկ գործարքի առավելագույն չափն այդքան է։ Գումարը փոխանցեցին։ Նորմալ ստացա։ Հաջորդ ելքագրման ժամանակ իմ էջը բլոկավորեցին և ամբողջ գումարը հաշվիցս կորավ, իսկ խաղերը, որոնցով շահում էի գրանցել, նշվեց՝ վերադարձ։ Պատճառաբանեցին, որ այդ խաղերը, որոնց վրա ես խաղադրույք եմ կատարել և շահել, «պայմանավորված» են եղել։ Զարմանալին այն է, որ ես կատարել եմ խաղադրույք 5 տարբեր խաղերի վրա ու ըստ իրենց, ինչը նույնիսկ ծիծաղելի է, հենց այդ 5 տարբեր խաղերը եղել են «պայմանավորված»։ Ուղղակի աբսուրդ է։ Կարծում եմ, դա պատրվակ է՝ շահումս չտալու համար։ Երբ հայտնեցի դժգոհություններս, ասեցին, որ ընդամենը կարող են կատարածս խաղադրույքը վերադարձնել ու վերջ։ Ի դեպ, իրենք իմ առաջին կանխիկացման ժամանակ ընդհանրապես որևէ բան չեն ասել «պայմանավորված» խաղի մասին։ Ենթադրում եմ, որ իրենք հույս ունեին, որ գումարը չեմ ելքագրի, քիչ-քիչ կխաղամ, կպարտվեմ։ Բայց քանի որ ես մաս-մաս սկսեցի հանել․ արգելափակեցին և զրոյացրեցին հաշիվս»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե դուք ևս առնչվել եք նման կամ այլ խնդրի այս ընկերության կողմից, խնդրում ենք գրել նամակ։ Տեղեկությունների տրամադրող անձի գաղտնիությունն ապահովվում է: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասին
5721:48
«Զորի Բալայանի անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ». Ռոբերտ Քոչարյան
9121:18
Իսրայելական կործանիչները հարվածել են Բեյրութի խիտ բնակեցված թաղամասին (տեսանյութ)
11521:00
«Այսօր Դավիթի ինքնազգացողությունն ավելի վատ էր». Լուսինե Մարտիրոսյան
12720:42
«Հարությունը հիշեցնում է՝ եթե ինչ-որ բան ճիշտ է ու արժեք ունի, նրա պարտությունը վերջնական չէ». Դավիթ Սանասարյան
13819:48
«Նայեք՝ քաղաքական ուժերից ով ի՞նչ է արել, մասնավորապես, վերջին ընտրություններից հետո». Արա Պապյան
13719:00
«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան
28218:06
«Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին»․ Արման Թաթոյան
12115:36





