«Ադրբեջանցիների կողմից սահմանի հատումն ու զինծառայողի առևանգումն այլ սպառնալիքներ է պարունակում». Տ. Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Ստացվում է, որ զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու հիմնական վարկածը ադրբեջանցիների կողմից նրա առևանգումն է։
Առիթ ունեցել եմ տարբեր տեսանկյունից ներկայացնելու դիտարկումներս զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու, նրա կարգավիճակի, միջազգային իրավունքի, անվտանգության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մասին, սակայն այս դեպքում կփորձեմ թեմային այլ դիտանկյունից անդրադառնալ։
Ադրբեջանցիների կողմից սահմանի ապօրինի հատումն ու զինծառայողի առևանգումն իր մեջ ահազանգող այլ սպառնալիքներ է նաև պարունակում, հատկապես եթե նկատի ունենանք, որ մի քանի ամիս առաջ էլ, ադրբեջանցիների կողմից սահմանի հատման և դեպի մեր երկրի խորք ներթափանցելու մեկ դեպք էլ Արեգունի գյուղի ուղղությամբ էր արձանագրվել։
Այդ ժամանակ խոսվում էր, որ նմանօրինակ մի դեպք էլ այդ ժամանակահատվածում տեղի էր ունեցել Արեգունու հարևան համայնքներից մեկի ուղղությամբ, որի մասին պաշտոնական պարզաբանում այդպես էլ չեղավ, այսպես ասեմ՝ չհերքվեց կամ չհաստատվեց։
Վերջին մի քանի ամսվա ընթացքում արձանագրված այս դեպքերը պետք է սթափեցնող ահազանգ լինեն։ Անվտանգային համակարգը սահմանային հատվածներում, բնակավայրերում պետք է առավել ուժեղացնել, ադրբեջական հետախուզությանը հակազդելու, մեր անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է բարձր մակարդակի հասցնել»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
3007:36
«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
7803:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
9902:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
10401:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
11700:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9500:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
21200:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
8100:06