«Իմ քրոջը սպանել են». մահացած ծննդկանի հարազատ
![]() 411 Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 16:15 «Ժամանակին՝ մի քանի տարի առաջ խնդիրներ ա եղել մեր աղջկա հետ, ինքը վիրահատություն ա տարել, որից հետո իրեն հակաբիոտիկ են սրսկել, սրտի կանգ ա եղել, թոքերը ջուր ա լցվել, օրգանիզմը չի ընդունել հակաբիոտիկները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանի հարազատներից Հովհաննես Հարությունյանը: Հարազատների խոսքով՝ ծնունդն ընդունող բժիշկ Աշոտ Սիրունյանը նախապես տեղյակ եղել է, որ 30-ամյա հղի կնոջ օրգանիզմը հակաբիոտիկներ չի ընդունում: Ըստ նրանց՝ վաղ առավոտյան մահը գրանցվելուց հետո երկար ժամանակ իրավապահները հիվանդանոց չեն եկել, դիակի հետ քննչական որևէ գործողություն չի կատարվել: «Փորձ էր արվում դիակն արագ հեռացնել հիվանդանոցից, որ բժշկի մեղքի հետքերը թաքցվեն... Էս մարդուն սպանել են. ոչ թե հիվանդությունից ա մահացել, այլ սպանել են»,- ասում է մահացած ծննդկանի հարազատներից մեկը: Ներկաները լրագրողների հետ զրույցում պատմում էին, որ բժիշկ Աշոտ Սիրունյանը գիշերը զանգել է ծննդկանի ամուսնուն և հետաքրքրվել՝ կինը կոնկրետ դեղից ալերգիա ունի՞, թե՞ ոչ։ Ամուսինն էլ զարմացել է հարցից, քանի որ ծննդկանի անկետայում գրված է եղել, որ ալերգիա ունի հակաբիոտիկներից։ Հարազատները կնոջ մահվան հարցում մեղադրում են բուժանձնակազմին՝ բժիշկ Աշոտ Սիրունյանի գլխավորությամբ, իսկ «Շենգավիթ» ԲԿ-ն հերքում է մեղադրանքները: Լույս աշխարհ եկած երեխայի առողջական վիճակը լավ է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
