«Հայաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմարագույն կեցվածք է ընդունել». Հայկ Մարտիրոսյան
![]() 295 Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ., 14:00 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձենք անձնականից՝ շատերի սահմանափակ մտահորիզոնում ֆիքսված անձնական հակամարտության տեսությունից դուրս նայել: Երկրի ղեկավարը Հայաստանում որոշում է ամեն ինչ: Ինչպես Լուի XIV-ը, այսօր պետությունը վարչապետն է: Հայաստանն իր հերթին, իր վիճակով քիչ է տարբերվում Լուիի օրերի վատթարացող Ֆրանսիայից, պարզապես առավել փոքր է, առավել թույլ և առավել խոցելի... Հետևաբար, խոսել երկրի մասին և չանդրադառնալ այն միանձնյա կառավարողին, ուղղակի անազնիվ կլիներ, որքան էլ որ ոմանց սահմանափակ երևակայությունում դա համարվում է անձնական վրեժխնդրություն մի բանի համար, որի համար իրականում շնորհակալ եմ Հայաստանի ղեկավարին և ոչ դառնացած: Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սպեկտրումը հակիրճ վերլուծել եմ ու անխուսափելիորեն դրանում արտացոլվել են նաև երկու երկրների առաջնորդների անձնական հանգամանքները: Իմ բնորոշումները քաղաքագետի բնորոշումներ են, ոչ թե վարչապետի ախոյանի, թեև տեղյակ եմ, որ վերջինն ինձ հենց անձնական ախոյան է համարում: Եվ միայն հարցազրույցը տալուց հետո հայտնի դարձավ, որ, ըստ դեռևս ամբողջությամբ չհաստատված տեղեկատվության, Հայաստանը վարձել է Բոբ Դոուլին՝ Բելթուեյում (պաշտոնական Վաշինգթոնում) Հայաստանի լոբբինգ իրականացնելու: Այսինքն, տեղի է ունեցել մի բան, որ հաստատվելու դեպքում գալիս է ամրագրելու Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմարագույն կեցվածքը և պետական միջոցների անբացատրելիորեն անուղեղ ծախսը: ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն անչափ կարևոր են հայկական շահերի տեսանկյունից և դրանց հետ վարվել ինտելեկտուալ այսպիսի մակարդակում Հայաստանն ուղղակի իրավունք չունի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
