«Միայն լեզվակռվի համար մարդկանց քարշ են տվել ոստիկանական բաժանմունք». Շիրակ Բունիաթյան
![]() 212 Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 20:10 «Ինձ հասած տեղեկություններով՝ օրերս Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք երկու կողմերի միջև (Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ և կողմ քաղաքացիների միջև- խմբ): Ես ևս հրավիրվել եմ ոստիկանություն և տեղում ծանոթացել նյութերին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: Նշենք, որ ոստիկանությունն արդեն քննություն է իրականացրել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներն ակցիա են իրականացրել, որի հետևանքով կան բերման ենթարկվածներ: «Ոստիկանությանը հորդորում ենք, որ այնքան թափանցիկ աշխատեն, որ մարդիկ չմտածեն, թե կա խտրականություն: Մենք փորձում ենք չհավատալ, որ կա խտրականություն: Բայց Ամուլսարի պայքարը ցույց է տալիս, որ շարունակաբար պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարում հանքարդյունաբերությանը»,- ասաց Բունիաթյանը: Ակտիվիստը նշեց, որ իր տեղեկություններով՝ այսօր ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ամուլսարի շահագործմանը դեմ երեք քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցել են Գնդեվազում տեղի ունեցած միջադեպին: «Հիմա մենք ունենք նաև նոր բերման ենթարկվածներ, երբ որ մենք եկել ենք համայնքապետարանի մոտ մեր հորդորն ու պահանջը մեր պատկան մարմիններին, համայնքապետարանին հայտնելու: Երբ ակցիան արդեն ավարտվում էր, այստեղ ինչ-որ երկխոսություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, որը դարձավ լեզվակռիվ ու դրան հետևեց գործողություն: Կարծում եմ, որ միայն լեզվակռվի համար մարդկանց քարշ տալ ոստիկանական բաժանմունք, էդ ամենը պետք է մոռացած լինեինք հեղափոխությունից հետո»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, որ իրենց ակցիան ավարտվել է, և այժմ իրենք սպասում են, որ բաց թողնեն բերման ենթարկվածներին: Րոպեներ առաջ, բերման ենթարկեցին ևս երկու քաղաքացու: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
