Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ խնդրին
![]() 266 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 19:00 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին, հայտում է Ermenihaber-ը։ Առաջին ելույթն Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում։ Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Մեկ անգամ էլ կրկնում ենք, որ Սիրիայում, Լիբիայում, Եմենում և բազմաթիվ այլ մարդկային ճգնաժամներում կեղծավորություն, անսկզբունքայնություն, շահադիտականություն ցույց տվող երկրներն աշխարհում իրավունք և արդարություն չեն հաստատելու։ Այն, որ Ադրբեջանի վրա հուլիսին Հայաստանի հարձակումները կանխելու համար որևէ քայլ չի արվել, ասվածի օրինակներից է»։ Էրդողանի մյուս անդրադարձը Հայաստանին ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթում էր՝ հետևյալ դիտարկումներով․ «Հուլիսին Ադրբեջանի հողերի վրա հարձակված Հայաստանը մեկ անգամ էլ ապացուցեց, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն է։ Մենք կողմ ենք, որ տարածաշրջանի հակամարտությունները մասնավորապես ԼՂ խնդիրը վայրկյան առաջ լուծվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
