ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
![]() 994 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 20:05 Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել 8 ռուսների, ինչպես նաև՝ ռուսական և ֆինլանդական 7 կազմակերպությունների նկատմամբ: Պատժամիջոցները ներմուծվում են քիբերհանցագործությունների, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ընտրություններին միջամտելու համար: Այս ցուցակում են Ռուսաստանում բնակվող Բորիս Գայկովիչը, Ելենա Իվանովան, Նադեժդա Կուչումովան, Վլադիսլավ Զանինը: Ալեքսանդր Կուզինը, Դմիտրի Սիտևը և Եվգենի Խոդոտովը գտնվում են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, իսկ Նիկիտա Կովալեսկին՝ Ֆինլանդիայում: Պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններն են Ֆինլանդիայում գտնվող Acex OY-ը, GCH Finland OY-ը, Optima Freight OY-ը և Unicum Trade OY-ը: Դրանք բոլորն էլ գտնվում են միևնույն հասցեում: Բացի այդ, սև ցուցակում են հայտնվել ԿԱՀ-ում գտնվող Lobaye Invest-ը, Սանկտ-Պետերբուրգում գտնվող «М-Финанс» ՍՊԸ-ը և «Океанос»-ԲԲԲ-ը: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
201Երեկ, 11:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
58523.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
59623.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
103922.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
70622.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
91622.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
55822.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
101122.04.2026, 00:13
