Մեկնարկել է #CLASS փոխադրումների համակարգի գործունեությունը
![]() 1542 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 15:00 Հայաստանում սկսել է գործել CLASS՝ իրերի և ուղեբեռի փոխադրումների համակարգը։ Համակարգը նորույթ է, որը միավորում է իրեր և ուղեբեռ ուղարկողներին ու տեղափոխողներին։ Կայքի օգնությամբ, անհատներն ու կազմակերպությունները կարող են ուղարկել փաստաթղթեր, զարդեր, հեռախոսներ, խմիչք, սնունդ, ուղեբեռ՝ Հայաստանի ներսում, Հայաստանից աշխարհի ցանկացած կետ և հակառակը՝ 1-12 ժամվա ընթացքում։ MAMUL.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը հայտնեց հետևյալը. «Նախագիծը մեկընդմիշտ լուծում է այնպիսի խնդիրներ, որոնց առնչվել ենք յուրաքանչյուրս։ Մենք, ժամանակ առ ժամանակ, ինչ-որ իրեր ենք ուղարկում տարբեր երկրներում ապրող մեր հարազատներին, ընկերներին կամ գործընկերներին։ Կամ հակառակը՝ ստանում ենք իրեր արտերկրում գտնվող մեր հարազատներից․ փաստաթղթեր, նվերներ, զարդեր, հեռախոսներ, խմիչք, հագուստ, դեղ, պահածո, մի խոսքով՝ ամեն ինչ։ Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է շտապ ինչ-որ փաստաթուղթ ուղարկել։ Փոստային առաքումը տևում է 15 օրից ոչ պակաս, արագ առաքումները՝ լավագույն դեպքում՝ 5-7 օր։ Ճարահատյալ շտապում ենք օդանավակայան, ավտոկայան, կամ երկաթուղային կայարան և սկսում խնդրել այդ ուղղությամբ մեկնողներին։ Մենք վերջնականապես լուծել ենք այդ խնդիրը․ կարիք չկա ծանոթներ փնտրել, կամ անծանոթներին խնդրել։ Ընդամենը պետք է այցելել CLASS.am, ցանկում գտնել տվյալ ուղղությամբ մեկնողի, կապ հաստատել նրա հետ և ուղարկել այդ իրը։ Հավելենք, որ կայքի տեղեկատվական մասում նշված է նաև, որ ընկերության օգնությամբ՝ 1. հասցեատերը կստանա իր առաքանին 1-12 ժամում աշխարհի ցանկացած կետում (նաև դեպի Հայաստան), 2. առաքումն ու ստացումը կարժենա մինչև 50 անգամ էժան։ Կայքի պատասխանատուներից տեղեկացանք նաև, որ համակարգն աշխատանք է առաջարկում ցանկացած ուղղությամբ մեկնող, կամ փոխադրումներ իրականացնող անհատներին և կազմակերպություններին։ Իսկ պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել կայքի այս հղմամբ։ |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
24011:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
31109:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
462Երեկ, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
375Երեկ, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
149201.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
72431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
56931.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
217330.01.2026, 12:17
