Հրապարակվեց Սեդրակ Առուստամյանի մեղադրական եզրակացությունը
![]() 161 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 17:10 «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը հրապարակեց ամբաստանյալի մեղադրական եզրակացությունը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Առուստամյանը շարունակել է վերոնշյալ շինության կառուցումը։ Դատավորը հարցրեց Առուստամյանին՝ արդյոք հասկանալի՞ է մեղադրանքի էությունը, ինչին ի պատասխան Առուստամյանն ասաց. «Էությունն էլ եմ հասկանում, տողատակերն էլ եմ հասկանում, բայց չեմ ընդունում»: Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու համար): |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
