Լիցենզիայից զրկել «Մոգո», «Գուդ Կրեդիտ», «Հիմա Կրեդիտ» վարկային կազմակերպություններին. «Ժառանգություն»
548 Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 16:40 «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարկատու կազմակերպությունների և վարկառուների միջև կուտակված և համավարակի ընթացքում ահագնացող խնդիրների մասին արդեն տևական ժամանակ քննարկումներ և բողոքի հանրային գործողություններ են ընթանում, որոնց վերաբերյալ «Ժառանգությունն» իր արձագանքը հնչեցրել է տարբեր հարթակներում: Սեպտեմբերի 24-ի վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների կիրառման, դրանց համաներման խնդիրներին վերաբերող ԱԺ լսումներում ՀՀ ԿԲ փոխնախագահ Ն.Երիցյանի ելույթը, մեր համոզմամբ, նոր հարցականներ առաջացրեց՝ հեռացնելով խնդրի հաղթահարման ուղուց: «Ժառանգություն» կուսակցությունն այդ ելույթում հնչած որոշ պնդումներ համարում է խիստ մտահոգիչ, քանզի դրանք չեն արտացոլում ՀՀ վարկային դաշտի իրական պատկերը: Համոզված ենք, որ իրականությանը պետք է նայել բաց աչքերով. հարցերի քողարկումը բնավ խնդրի արդյունավետ լուծում չէ: Եթե իրոք վարկառուների 93%-ը վճարունակ է, ապա վարկատու կազմակերպությունները մտահոգվելու առիթ չունեն և սեփական միջոցների հաշվին կարող են զիջել խնդրահարույց վարկերի տույժ-տուգանքները, որոնք, ըստ ԿԲ փոխնախագահի, վերաբերում են ՀՀ վարկառուների ընդամենը 7%-ին: Արտահայտելով իր մտահոգությունը տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «Ժառանգությունը» ՀՀ ԿԲ-ին և կառավարությանն առաջարկում է հետևյալ քայլերը. 1. Վարկատու կազմակերպություններից պահանջել հաշվետվություն այն հաճախորդների մասին, ովքեր մինչ համավարակը եղել են պարտաճանաչ վարկառուներ, սակայն եռամսյա վարկային արձակուրդից հետո ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ: 2. Կառավարության հետ համատեղ քննարկել իրական վիճակագրական պատկերը և մշակել լուծումներ, որոնք չեն վնասի ոչ վարկառուների, ոչ էլ վարկատուների շահերը: Պետության խնդիրը ոչ թե քաղաքացու ունեզրկմանը լռելյայն աջակցելն է, այլ համավարակով պայմանավորված արտակարգ դրության մեջ սատար կանգնելը: Մարել մինչև 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ սպառողական վարկերը: 3. Պարտադիր դարձնել սպառողական վարկերի ապահովագրությունը: 4. Լիցենզիայից զրկել Մոգո, Գուդ Կրեդիտ, Հիմա Կրեդիտ վարկային կազմակերպություններին, որոնք ստեղծվել են փողերի լվացման կասկած հարուցող ճանապարհով, դրանց սեփականատերերը, տարբեր աղբյուրների պնդմամբ, Varks.am լիցենզիայից զրկված կազմակերպության հետ են կապված: Varks.am-ի տխրահռչակ գործն այսօր շարունակում են հիշյալ ընկերությունները՝ տրամադրելով 10,000 (տասը հազար) ՀՀ դրամից սկսած վարկեր (Vivus.am): Տպավորություն է ստեղծվում, թե անհատ վաշխառուների ունեզրկող դերն այսօր ստանձնել են վարկային որոշ կազմակերպություններ, ինչից ակնհայտ է, որ վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին, որի ստույգ թիվը, հուսանք, ԿԲ-ն կճշտի»: |
«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում
23009:18Հայկական հարյուրավոր բեռնատարներ սպասում են Վերին Լարսում
153Երեկ, 19:06«Հրատապ քայլեր՝ ՀՀ տնտեսական զարգացման ապահովման համար»․ Արթուր Սաքունց
21417.03.2024, 16:48Կոմիտասի շուկան փակվում է (տեսանյութ)
39915.03.2024, 10:30ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
57711.03.2024, 12:06Իրանում կնքվել է գազի խոշորագույն պայմանագիրը
129410.03.2024, 21:18«Ո՞վ ա Արմեն Գրիգորյան անգրագետը, որ տենց բան ա ասում»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
77109.03.2024, 13:24«Սիներջի»-ի «իրավիճակը» ամենուր է. «Ժողովուրդ»
62709.03.2024, 10:00