«Կա՛մ պատերազմ, կա՛մ որևէ մեկի տարածքում իշխանափոխություն, այլ տարբերակ չկա». Ստ. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել, անգամ ռազմական գործողությունների ժամանակ։
Անգամ 90-ական թվականներին, պատերազմի ընթացքում, կար հեռախոսակապ ու կողմերը կարողանում էին պայմանավորվել ու խոսքը պահել։ Հիմա աննախադեպ իրավիճակ է։ Իսկ ո՞րն է դրա վտանգները։
Ալիևի կլանը միշտ խուսափել է պատերազմ սկսել ու համաձայնել է վարել անիմաստ բանակցություններ, որովհետև պատերազմը ռիսկային էր իշխանության համար.
- կորուստների դեպքում իշխանությունը կփլուզվի,
- հաջողությունների դեպքում հերոսացած ռազմական հրամանատարներ ի հայտ կգան, որոնք իշխանության հայտ կներկայացնեն։
Սակայն այսօր սահմաններ են հատվել ու իրավիճակ է փոխվել։
Երբ Նիկոլն ասում էր, որ եթե չկարողանա պայմանավորվել Ալիևի հետ, կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչն, ըստ էության, նշանակում է հակադրել իշխանությանն ու ժողովրդին և Ադրբեջանում հեղափոխության կոչ անել։ Այլապես ի՞նչ գործ ունի ժողովրդի հետ, երբ պետք է խոսել ղեկավարության հետ։
Փաստորեն Նիկոլն Ալիևների կլանին փաստի առաջ է կանգնեցրել՝ իշխանափոխությունը չեզոքացնելու համար ոչ թե զերծ մնալ պատերազմից, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմ սկսել։
Ադրբեջանի շահը մեկ բան է, Ալիևի կլանի շահն՝ այլ, իսկ կլանը հատկապես նրբազգաց է իր շահի ու անվտանգության հանդեպ։
Հիմա Նիկոլն ու Ալիևը միմյանց նկատմամբ կոմպրոմատներ են հրապարակում՝ նպատակ ունենալով միմյանց տարածքում հեղափոխություններ հրահրել։ Հաքքինզի կոմպրոմատն ու ՀՀ արտգործնախարության խոսնակի հայտարարությունները բացահայտաբար այդ նպատակներին են ծառայում ու միմյանց զրկում են «հումանիտար միջանցքից». ետքայլ կատարել։
Վիճակը հետևյալն է. կա՛մ պատերազմ, կա՛մ որևէ մեկի տարածքում իշխանափոխություն, այլ տարբերակ, կարծես թե, չկա։ Այսքանից հետո բանակցություները՝ թեկուզ ձևական, անհասկանալի կլինի «հեղափոխական» զանգվածների համար։
Իսկ ում է այս ամենը պետք, այլ հարց է, բայց հաստատ դա Հայաստանի ծրագիրը չէ։
Հ.Գ. Տասնյակ տարիներ հետո հետազոտողները կփորձեն հասկանալ այս իրավիճակի քաղաքական պատճառներն ու տեղական դերակատարների մոտիվները, ու այս ամենի ետևում չեն փորձի գտնել մարդկային հիմարություն ու սնապարծություն»:

«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
5703:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
7302:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
7601:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
94Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
94Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
94Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
75Երեկ, 22:18