«Ճակատից ստացվող նոր տվյալներն սկսում են դառնալ դրականորեն հուսադրող». Հայկ Մարտիրոսյան
![]() 297 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 12:00 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ճակատից ստացվող նոր տվյալներն սկսում են դառնալ դրականորեն հուսադրող: Բանակում տիրող տրամադրությունները կարծես թե սկսել են հստականալ և դրանք բարձր մարտական ոգու մասին են վկայում: Օրը խոստանում է հաջող լինել: Պետք է տեսնել թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ընդհանուր առմամբ դրական դինամիկայի լուրջ միտում կա կարծես: Հուսով եմ՝ քաղաքական ղեկավարությունն այլևս չունի երեկվա ԱԺ նիստից ակնհայտ երևացող ճնշված տրամադրությունները և այսօրվա ու առաջիկա վճռական օրերին հայկական կողմը լուրջ հաջողություններ կարձանագրի: Ամեն դեպքում, Արցախում այդ լավատեսությունն այլևս սկսում է ընդգծված առկա լինել: Թե՛ քննադատությունը և թե՛ ճշմարտության արձանագրումը պետք է օբյեկտիվ լինեն: Հայկական կողմը պետք է մաքսիմալ և հնարավորության շրջանակներում բաց խոսի թե՛ սեփական կորուստների և թե՛ հաջողությունների մասին: Նկատելով բացթողումները՝ մեր ոգին չի կարող կոտրվել, որովհետև մենք միշտ ենք ոտքի կանգնել: Այս օրը պետք է այդ օրերի սկիզբը լինի: Ամեն դեպքում ադրբեջանական բլիցկրիգն ու պլան մաքսիմումն այլևս կարծես թե հստակորեն տապալված են: Ժամանակային առումով՝ երեկվա բացթողումներից հետո կարծես թե գալիս է հաջողություններ արձանագրելու հստակ ժամանակն ու պահը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
