ՌԴ-ում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել դեսպանատուն
![]() 306 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 21:45 Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կոչ է անում հանրությանը ստուգել Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերող նախաձեռնությունների հավաստիությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ նշում է, որ նախաձեռնությունների հեղինակները կարող են դիմել դեսպանատուն: «Վերջին մեկ օրում տեղեկանում ենք Ռուսաստանում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, տարբեր ենթակառուցվածքներ և անհատներ: Նախաձեռնողները տարբեր են, և նրանցից յուրաքանչյուրը ունի իր ուղղությունն ու յուրահատկությունը: Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հաճախ ենք հանդիպում բավականին կասկածելի հրապարակումների և անհատների կողմից իրականացվող կոչերի օգնության հավաքման վերաբերյալ: Խնդրում ենք լինել ուշադիր նման հարցերում և ճշտել տեղեկատվության հավաստիությունը»,-ասվում է գրառման մեջ: Դեսպանությունը տեղեկացնում է, որ օգնություն ցուցաբերելու նախաձեռնողները կարող են դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն (+7(966) 118-89-84): Դա կօգնի համատեղել ջանքերը և համակարգել աշխատանքները: Զինծառայողներին օգնություն ցույց տալու նպատակով նախաձեռնության հեղինակները կարող են օգնությունն ուղարկել նաև ՀՀ զինծառայողների ապահովագրության ֆոնդ (1000plus.am): Հաղորդագրության մեջ դեսպանությունը հավելել է, որ Արցախի բնակիչներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում (himnadram.org) մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
