«Հայաստանը պարտավո՛ր է ճանաչել Արցախի անկախությունը և կնքել ռազմաքաղաքական դաշինք». Հովսեփ Խուրշուդյան
![]() 179 Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 07:55 «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայով Ադրբեջանը կազմաքանդեց Արցախյան խնդրի լուծմանն ուղղված Մինսկի գործընթացի մերօրյա ճարտարապետության անկյունաքարը դարձած և իր իսկ համաձայնությամբ ու մասնակցությամբ ընդունված Մադրիդյան սկզբունքները, որոնք ամրագրվել էին 2008-ին Մայնդորֆյան հռչակագրով և դրան հետևած համանախագահների հայտարարություններում՝ 2009-ին Աքվիլայում, ապա 2010-ին Մուսկոկում։ Հիշեցնեմ, որ այդ սկզբունքներից առաջնային և գլխավորն էր ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառումը։ Այսպիսով, Հայաստանը ոչ միայն լիակատար լեգիտիմ իրավունք է ստանում ճանաչելու Արցախի անկախությունը և Արցախի ժողովուրդի իրավունքը հետագայում սեփական կամարտահայտությամբ ինքնուրույնաբար որոշելու իր ճակատագիրը, ընդհուպ՝ Հայաստանին միանալը, այլև, հաշվի առնելով Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, պարտավո՛ր է ճանաչել այդ անկախությունը և կնքել նրա հետ ռազմա-քաղաքական դաշինք՝ արդեն որպես իրավահավասար սուբյեկտի հետ։ Միաժամանակ, պետք է իր բոլոր դիվանագիտական ռեսուրսներն ուղղի Մինսկի խմբի համանախագահների և այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչմանը։ Միջազգային հանրությունը, մինչ օրս համարելով Արցախի ինքնորոշված ժողովրդին Ադրբեջանի մաս, հենց ինքն է հիմք տվել վերջինին նման արկածախնդրության թվացյալ լեգիտիմության ինքնախաբեության համար և այդքանով էլ ուղիղ պատասխանատվություն է կրում ոչ միայն այն բազմաթիվ զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, որոնք տեղ գտան Ալիևի սանձազերծած պատերազմի ընթացքում, այլև տարածաշրջանային անվտանգության քայքայման։ Հենց այս թեզերը, կարծում եմ՝ պետք է ընկած լինեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման հիմքում։ Նման շանս Հայաստանը կարող է այլևս չունենալ․ վաղն Ալիևին կարող է փոխարինել ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ, և միջազգային ահաբեկիչներ էլ Ադրբեջանում այլևս չեն լինի, որպեսզի այդ երկիրը միջազգային ճնշման թիրախ դառնա։ Բացի այդ, դա չի բացառում Մինսկի խմբի գործունեության շարունակումը, մանավանդ, որ պարտադիր չէ, որ համանախագահները ճանաչեն Արցախի անկախությունն անձամբ, այլ դա կարող են անել իրենց գործընկեր տասնյակ այլ երկրների ձեռքով։ Թեև անգամ անձամբ ճանաչելու դեպքում, խաղաղ գործընթացը նույն Մինսկի ձևաչափով (բայց, բնականաբար, արդեն ոչ թե Մարդիդյան սկզբունքների հիման վրա, այլ Արցախի անկախության ճանաչման հաշվի առնմամբ) կարող է հանգիստ պարտադրվել Ադրբեջանին, հաշվի առնելով նրա մեղքերը՝ կապված միջազգային իսլամիստներին տարածաշրջան հրավիրելու հետ։ Խոսքը, ի վերջո, գնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք միջուկային տերությունների մասին, ընդ որում մի իրավիճակում, երբ նավթի գների անկում և Ադրբեջանի նավթային ռեսուրսների նվազում է տեղի ունենում, ինչի հետևանքով նա այլևս չի ներկայացնում այն հետաքրքրությունը, ինչ որ ներկայացնում էր նախորդ դարավերջին։ Բացելով ճանաչումների շարքը՝ Հայաստանը նաև նոր լծակ կտա համանախագահողների ձեռքը՝ Ադրբեջանի վրա ճնշման, որի համար, կարծում եմ՝ նրանք շնորհակալ կլինեն, եթե նրանց հետ այդ հարցում համապատասխան բացատրական աշխատանք տանեն մեր դիվանագետները։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև ոչ պակաս կարևոր այն հանգամանքը, որ Արևմուտքում, հատկապես Եվրոպայում սկսում են հասկանալ, որ սառեցված կոնֆլիկտները ոչ մի լավ տեղ չեն տանում և հատկապես Արցախի խնդրում նրանք կուզենան որևէ լուծման հանգել և կայուն խաղաղություն հաստատել։ Եվ Արցախի անկախության ճանաչումը որպես այդ լուծումներից մեկը, այս պատերազմից հետո, կարծում եմ՝ կարող է շատ ավելի ընկալելի դառնալ։ Ի դեպ, կարծես, մեր եվրոպացի գործընկերների հետ աշխատանքում բավարար շեշտադրումներ չեն կատարվում ԱլԳ երկրներից մեկի հանդեպ ՆԱՏՕ-ի երկրի կողմից ագրեսիան ի ցույց դնելու, հատկապես՝ միջազգային ջիհադիստներին նրա դեմ օգտագործելու հանգամանքը։ ԱլԳ մի երկրի, որի հետ Եմ-ը կապված է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որն իր մեջ որոշակի փոխադարձ պարտավորություններ է պարունակում։ Հնարավոր է, որ անհրաժեշտ է շտապել Արցախի ճանաչման հարցում, և այդ ճանաչումը հենց Հայաստանի կողմից անհրաժեշտ է նաև ԱՄՆ-ին և Ֆրանսիային, քանի որ Ռուսաստանում ծրագրեր են կառուցում Արցախի անկախությունն այս կամ այն ձևաչափով առաջինը ճանաչելու ուղղությամբ, ինչը կարող է դնել Հայաստանին և Արցախին բավական անհարմար դրության մեջ՝ կարգելով վերջինին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ նույն շարքում։ Ավելին, Ռուսաստանը դրանով փորձելու է ստանձնել Արցախի թիվ մեկ ռազմաքաղաքական հովանավորի կարգավիճակը, և դրանով ոչ միայն կաշկանդել վերջինի ճկունությունն ու ինքնուրույնությունը, այլև մասամբ խլել հայությունից ադրբեջանա-թուրքական դաշինքի դեմ տարվող հաղթանակի քաղաքական շահաբաժինները միջազգային ասպարեզում։ Պարզ է, որ նման ճանաչումից բացի Ռուսաստանը կարող է որոշակի գործողություններ իրականացնել Արցախի անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանին պատերազմը դադարեցնել պարտադրելու ուղղությամբ։ Այդպիսի գործողություններից կարող է լինել, օրինակ, կոնֆլիկտի գոտին, այսինքն՝ Քուրից Արաքս ընկած ամբողջ տարածքը, բացի մարդատարներից մյուս բոլոր օդանավերի համար թռիչքազերծ գոտի հռչակելը։ Այդ գաղափարն արդեն հնչում է Կրեմլյան խոսափող հանդիսացող փորձագետների շուրթերից։ Մինչդեռ ինքնուրույն և թեկուզև արտաքին ճնշմամբ դադարեցված պատերազմում փաստացի հաղթած Արցախը, մինչև Հայաստանին միանալու պահը, անգամ ավելի շատ հնարավորություններ կունենա փոխլրացնող քաղաքանություն վարել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև, քան բուն Հայաստանը՝ օգտվելով դրա թե՛ անվտանգային-քաղաքական և թե՛ ֆինանսական շահաբաժիններից»։ |

«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
5611:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
5311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
10311:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
9511:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
11310:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
11010:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
12310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
9810:30
