Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Հոկտեմբերի 9-ին կազմակերպվում է չարթերային չվերթ Լոս Անջելես-Երևան ուղղությամբ

Հոկտեմբերի 9-ին կազմակերպվում է չարթերային չվերթ Լոս Անջելես-Երևան ուղղությամբ
339
Կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ., 10:35

Հոկտեմբերի 9-ին կազմակերպվում է չարթերային չվերթ Լոս Անջելես-Երևան ուղղությամբ:
Չվերթը կոմերցիոն նպատակներ և շահույթ չի հետապնդում, նախատեսված է զուտ մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու համար:
Ավիատոմսերը վաճառվում են 1200$ արժեքով, որը հնարավորություն կտա հավաքել չվերթի ինքնարժեքը:
Չվերթը կիրականացվի IcelandAir ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով։ Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ։
*Չվերթի իրականացումը կախված է ցանկացողների բավականաչափ քանակից:
Հարցերի դեպքում և/կամ հերթագրվելու համար կարող եք զանգահարել +37410535726 կամ +37491535503: