Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում». Զարուհի Բաթոյան

«Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում». Զարուհի Բաթոյան
241
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 15:50

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր քաղաքացիները շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին:
Ռազմական դրության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծերը գործում են շուրջօրյա՝ 117:
Կամավորական խմբերն աշխատում են տարբեր քաղաքաներում՝ համագործակցելով նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Գրեթե ամբողջ ծավալով ներգրավված է մասնավոր սեկտորը՝ տրանսպորտից, մինչև կապի միջոցներ և այլ ոլորտներ:
Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում»: