Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ
![]() 789 Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 18:20 Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ: Այս մասին քիչ առաջ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Վերաքննիչը բողոքները մերժեց, դեռ որոշումը չի տվել, չգիտենք՝ ինչ է գրել, բայց սա այն դեպքերից ա, որ իմաստ էլ չունի: Կարող ենք արձանագրել, որ վաղը դատական համակարգի հոգեհանգիստն է...: Այսօր Վերաքննիչ դատարանն անզոր գտնվեց, նրա փոխարեն որոշում են կայացրել, բոլորն էլ գիտեն, թե ովքեր են որոշումը կայացրել: Սա խայտառակ որոշում ա լինելու»,- ասաց Սարգսյանը: Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստվում են Վճռաբեկ դատարան դիմել, թեպետ վստահ չեն, որ դատարանը, ըստ պաշտպանի, արդար որոշում կկայացնի: Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
