Միջազգային լրատվամիջոցները հայտնել են ԼՂ հարցով բանակցությունների մեկնարկի մասին
![]() 906 Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 18:50 Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ներն այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: «Մենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները- խմբ.) ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ: Այս հարցում դեռևս հաջողություն չի արձանագրվել: Վաղը տեղի կունենան հանդիպումներ Ժնևում, ապա այլ հանդիպումներ՝ Մոսկվայում»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների առջև: Ֆրանսիացի նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կողմերի միջև բանակցությունների վերականգնման: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
