«Զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է», հրամայել՝ որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:
Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանո՛ւն հայրենիքի»:

«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
7400:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
69Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
74Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
73Երեկ, 21:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
63Երեկ, 20:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
74Երեկ, 20:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
56Երեկ, 20:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
74Երեկ, 19:54