«Թուրքը, միևնույն է, կրակելու է». Արման Աբովյան
![]() 596 Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 14:00 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք է հստակ գիտակցել և հասկանալ, որ հրադադարը հանդիսանում է ընդամենը... հրադադար, այսինքն՝ ենթադրվում է, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք և թուրքերը մեկս մյուսի ուղղությամբ չենք կրակելու։ Միանգամից ասեմ, որ այս զինադադարի ժամանակ թուրքը միևնույն է կրակելու է, քանզի դրանց համար պայմանավորվածություն, զինադադար, հումանիզմ, խոսքին տեր լինել, նման բաներ չի ազդում։ Լավագույն դեպքում կքչանա մի երկու օր ծանր զենքի կիրառումը, բայց ես դրան էլ չեմ հավատում։ Թուրքը հաստատ կփորձի այս ժամանակահատվածում մի կողմից մեզ ակտիվ սադրել, որ հետո մեղադրի, թե մենք ենք խախտում զինադադարը՝ ի արդարացում իր կողմից ակնկալվող քայլերի, մյուս կողմից թուրքը կփորձի տեղախմբավորել իր ուժերը, ռեզերվները կքաշի դեպի ռազմաճակատ, մի խոսքով նաև մի փոքր կհանգստանա։ Ու մի մոռացեք, թուրքերը (ադրբեջանցիները) հաստատ վերսկսելու են ռազմական գործողությունները, քանզի չեն հասել իրենց նպատակին (իսկ դա իրականում անհնարին է), իսկ եթե իրենք չհասնեն ադրբեջանական հասարակության համար շոշափելի արդյունքի, ապա իշխող «ալիև-փաշաեվա» կլանին «տոլեռանդ» ադրբեջանցիներն ուղղակի կհոշոտեն,ինչը չնայած, որ անխուսափելի է, սակայն ալիևյան կլանը պատերազմով ձգելու է իր գոյությունը որքան կկարողանա։ Այնպես որ, շատ սպասումներ պետք չի ունենալ։ Փառք հայոց զրնվորին... Աստված պահապան բոլորին»։ |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24
