«Նարեկ Մալյանի բնակարանում խուզարկություն է կատարվել, առգրավվել են երեխաների հեռախոսները». Տիգրան Աթանեսյան
![]() 426 Կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ., 14:05 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ժամը 23:00-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում: Խախտելով օրենքը, խուզարկությունը առանց որևէ անհրաժեշտության, կատարվել է գիշերային ժամին, անտեղի անհանգստություն պատճառելով Նարեկի տիկնոջը և մանկահասակ երեխաներին: Խուզարկությամբ, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները, հավանաբար Angry birds 2 խաղի հմտություններին տիրանալու նպատակով: Քրեական գործը հարուցված է ՀՀ քր.օր-ի 144 և 254-1 հոդվածներով 2016 թվականին: Այսինքն՝ անկախ գործի դատարկությունից, անցել են վաղեմության ժամկետները, նաև միանշանակ կիրառելի է համաներման ակտը: Սա ակնհայտ ապօրինություն է և անբարոյականություն, մանավանդ մեր երկրի այս օրհասական օրերին: Դատարանի որոշումը և քննիչի գործողությունը կբողոքարկվեն օրենքով սահմանված կարգով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
