Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Այս փաստն արդեն ինձ հուշում է, որ Արցախի ճանաչումն այս պահին ճիշտ որոշում է». Հայկ Գրիգորյան

«Այս փաստն արդեն ինձ հուշում է, որ Արցախի ճանաչումն այս պահին ճիշտ որոշում է». Հայկ Գրիգորյան
223
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 08:20

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի նկատառում Արցախի անկախության ճանաչման մասին
Ես միշտ եղել եմ Արցախի ու Հայաստանի միավորման կողմնակից, քանի որ Արցախը դեռ 1987֊88թթ հայտարարել է իր անկախությունը թե՛ Ադրբեջանից, թե՛ հետագայում 1991թ նաև ԽՍՀՄ֊ից։
Արցախի անկախության ճանաչումից միշտ խուսափել եմ, քանի որ մտավախություն ունեի, որ ռուսական խաղաղապահ կմտնի այնտեղ՝ անկախ Արցախի հրավերով։
Վերջին օրերին պարզ դարձավ, որ անկախության ճանաչմանը ԴԵՄ են Մոսկվան, ՀՀԿ-ն ու «Դաշնակցություն»-ը, նաև «Լուսավոր»-ի Մարուքյանը (կեղծ արևմտամետը)։
Այդ փաստը ինքնին արդեն ինձ հուշում է, որ Արցախի ճանաչումը այս պահին, հավանաբար, ճիշտ որոշում է և թելադրված չէ մեզ Մոսկվայից, իսկ Արցախի իշխանություններն էլ դրսից խաղաղապահ չեն հրավիրի։
Հետևաբար, ես կողմ եմ կառավարության այն առաջարկին, որ ջանքեր գործադրենք Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ»: