«Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է». Աննա Հակոբյան
![]() 499 Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 11:20 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի։ Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոնց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայափայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։ Մենք՝ բոլոր հայ մայրերս, քիչ-քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։ Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։ Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է։ Բայց մենք ո՛չ հայրենիք, և ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։ Հայ ժողովուրդն այլևս երբե՛ք չի ցեղասպանվելու։ Հայ մայրն անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
