Սխալ է ասել «զորքը կրակ է վարում». Լեզվի կոմիտե
![]() 477 Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 01:05 Լեզվի կոմիտեն հայտնում է. «Ցավոք սրտի, վերջին օրերին հաճախ ենք առնչվում պատերազմական բառապաշարին: Անընդհատ լսում ենք. «Ադրբեջանական զորքերը ԿՐԱԿ ԵՆ ՎԱՐԵԼ Ստեփանակերտի ուղղությամբ», «Մեր բանակը ԿՐԱԿ ՉԻ ՎԱՐԵԼ խաղաղ բնակիչների վրա» և այլն: ՎԱՐԵԼ բառի գործածությունը այս կապակցության մեջ սխալ է գործածելը: ՎԱՐԵԼ՝ նշանակում է ղեկավարել, գլխավորել: Կարելի է ասել՝ մեքենա ՎԱՐԵԼ, բանակցություն ՎԱՐԵԼ, կյանք ՎԱՐԵԼ: Իսկ վերը նշված կապակցության դեպքում ճիշտ է ասել՝ ԿՐԱԿ ԲԱՑԵԼ,ԿՐԱԿԵԼ, ԿՐԱԿ ՏԵՂԱԼ: Օրինակ՝ «Զինվորներս կրակ են արել ջուր եռացնելու, սակայն վազել մտել են դիրքերը ու հակգրոհի ԿՐԱԿ ԵՆ ՏԵՂՈՒՄ թշնամու վրա» (Ս. Խանզադյան): |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
