«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ թուրքերն ինչ են մտածել». Արման Աբովյան
![]() 828 Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 01:40 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՛չ, ո՛չ և կրկին՝ Ո՛Չ Թուրքիային ներս չես թողնում «դռնից», փորձում է ներխուժել արցախյան բանակցային գործընթացի մեջ «պատուհանից»։ Թուրքիան հիմա փորձում է ամեն գնով մտնել բանակցային բուն գործընթացի մեջ՝ առաջարկելով բանակցային մի ֆորմատ, որի մեջ կմասնակցեն Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ Միանգամից զգուշացնեմ, որ այսպիսի ֆորմատը հայկական կողմը պետք է ոչ միայն մերժի, այլ ընդանրապես մենք պետք է շատ կոպիտ, կտրուկ և հստակ թույլ չտանք, որ թուրքերն այս կամ այլ կերպ ունենան ինչ-որ տեղ դիվանագիտական կամ քաղաքական ներգրավվածություն բանակցային պրոցեսի մեջ, կլիկի դա Մինսկի խմբի Համանխագահության պահով, թե ինչ-որ նոր ֆորմատներով։ Սա բացարձակ անընդունելի է, քանզի եթե հանկարծ մենք համաձայնվենք, ապա կստացվի, որ մենք մեր ձեռքով օրինականացնում ենք թուրքերի ներկայությունը մեր դիվանագիտական հետաքրքրությունների գոտում և փաստացի տալիս ենք թուրքերին լեգիտիմ իրավունք՝ ներկայանալ տարածաշրջանում՝ որպես հավասար ՕՐԻՆԱԿԱՆ «հարց լուծող»։ Մինչ այս պահը թուրքերի բոլոր քայլերն անօրինական էին միջազգայրն իրավունքի բոլոր նորմերի համաձայն և թուրքերն ունեն գերխնդիր՝ ամրապնդել մեր տարածաշրջանային տան մեջ։ Եթե հանկարծ թուրքերն ստանան լեգիտիմ իրավունք խաղալ տարածաշրջանային մոդերատորի դերը, ապա հաջորդ իրենց քայլը կլինի արցախյան պատերազմի «սիրիական» տարբերակի կիրառումը, իսկ դա նշանակում է, որ թուրքերը կունենան մեր վրա ազդելու իրական ռազմական և դիվանագիտական լծակներ, ինչն անխուսափելի բերելու է ծանրագույն և անդառնալի հետևանքների Հայաստանի և Արցախի համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ թուրքերն ինչ են մտածել։ Այդ իսկ պատճառով մենք նույնիսկ չպիտի քննարկենք թուրքերի ներկայությունը տարածաշրջանային օրինականացման յուրաքանչյուր ընդվզմանը։ Սա պետք է լինի մեր անբեկանելի դիրքորոշումը։ Միանշանակ, թուրքերը ոչ մի ձևաչափով տեղ չունեն արցախյան հակամարտության դիվանագիտական կամ ռազմական գործընթացների լեգիտիմիզացիայի ընթացքում։ Հ. Գ. Բայց լա՜վ էլ շուստրի շան տղերք դուրս եկան թուրքերը»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
