«Հարվածելով ՀՀ տարածքին՝ Ադրբեջանն ապտակ է հասցնում Ռուսաստանին». Սոլովյով

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Հայաստանի տարածքին Ադրբեջանի զինված ուժերի հարվածն անվանել է ուղղակի մարտահրավեր Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է Հայաստանում տեղակայված ռազմական տեխնիկան: Բաքուն հաստատել է այդ փաստը՝ հարվածը համարելով «կանխարգելիչ»։
«Ես սկսել եմ վա՞տ հասկանալ։ ՀԱՊԿ-ն ի՞նչ է։ Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, մեր պաշտպանության տա՞կ է, թե՞ ոչ։ Ադրբեջանի զինված ուժերը ընդունում են Հայաստանի տարածքին հասցված հարվածը։ Ընդ որում, նրանք այն անվանում են կանխարգելիչ... Այսինքն, նրանք կարծում են, որ կարող են խոցել մեր դաշնակցի տարածքում գտնվող թիրախները»,- ասել է Սոլովյովն իր «Полный контакт» հաղորդման շրջանակներում:
Նա հիշեցրել է նաև Սիրիայից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին։ Սոլովյովը նշել է, որ Ռուսաստանը ժամանակին Սիրիայում ոչնչացրել է այդ ահաբեկիչներին, այժմ նույն գրոհայինները հայտնվել են ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։
Լրագրողի խոսքով՝ դա ուղղակի մարտահրավեր է և ապտակ Ռուսաստանին, և պետք է հասկանալ՝ արդյոք այդ սադրանքին հավանություն Է տվել անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թե ոչ։
«Մեր դաշնակցի տարածքին հարվածելն այժմ ի՞նչ է նշանակում։ Դա արդեն Ադրբեջանի և Հայաստանի պատերազմն է ստացվում։ Այսինքն, բոլոր դիմակները հանված են»,- շարունակել է Սոլովյովը։
Ռուսաստանի կողմից պետք է լինի վճռական պատասխան՝ ոչ դեսպանին հետ կանչելը, ոչ դիվանագիտական նոտան, այլ իրական պատասխանը։ Հակառակ դեպքում դա հարված Է Ռուսաստանի հեղինակությանը՝ որպես դաշնակից, եզրափակել է հեռուստահաղորդավարը։

«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
7000:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
66Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
72Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
71Երեկ, 21:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
62Երեկ, 20:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
73Երեկ, 20:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
55Երեկ, 20:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
73Երեկ, 19:54