Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնե՞ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի անունը։ Քննարկվում է նաև նրա մասնակցությամբ քրեական գործի ընթացքը, որն այս պահին դատարանում է։
«Ի՞նչ է կատարվում Մեսրոպ Մանուկյանի շուրջ, և արդյոք նրա հետ կապված քրեական գործը կարող է հանգեցնել պատգամավորի մանդատից զրկվելուն։
Փորձեցինք պարզել՝ ինչ փուլում է գտնվում գործը, որն առնչվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, ակտիվիստ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Չախոյանն ու Մանուկյանը յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարին, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։
Հաջորդ օրը՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի վարչական շրջանում հանրային քննարկման ժամանակ Արթուր Չախոյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն էր գործադրվել։ Միջադեպի առնչությամբ հարուցվել էին առանձին քրեական վարույթներ՝ մեկը՝ ակտիվիստների գործողությունների, մյուսը՝ Չախոյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ։
2025 թվականի մայիսին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին մեղադրանք էր ներկայացվել խուլիգանության հոդվածով, իսկ մյուս անձանց, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ, քննություն էր իրականացվում բռնության դրվագով։
Իշխանական շրջանակներում կրկին հիշել են այս քրեական գործի մասին, և քննարկվում է դրա ընթացքը»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
16800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
102Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
105Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
114Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
191Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
125Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
124Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
110Երեկ, 18:36