Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ հանդես եկող Աննա Հակոբյանը, որ հոկտեմբերի 1-ից հայտարարեց մարզեր այցելելու և այս թեմայով ստորագրահավաք անելու վերաբերյալ, մոբիլիզացրել է հանրապետության բուհերը։ Մի շարք բուհերի միջանցքներում մեծ պաստառներ են տեղադրվել՝ հետևյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։ Երեկ տեղեկացանք, որ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունն է իրենց կայքում դիմել ուսանողությանը, որ միանան ստորագրահավաքին: Իսկ Ամերիկյան համալսարանում տեղադրվել է այդ պաստառը, կողքը սեղան դրվել: Սակայն ուսանողներից մեկը մեզ ասաց, որ ուսանողներն անտարբեր են այս նախաձեռնության նկատմամբ, հիմնականում կարդում, ժպտում և առաջ են անցնում։ Թե որքան ստորագրություն է հավաքվել այդ բուհում, մեզ պարզել չհաջողվեց»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
16800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
102Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
105Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
114Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
191Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
125Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
124Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
110Երեկ, 18:36