«Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը»․ #Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ երկու երկրներում էլ կայանալիք ընտրություններից առաջ։ Այս մասին, հղում կատարելով մի քանի աղբյուրի, գրում է Axios-ը։
Նշվում է, որ Թրամփի հետ զրույցում Նեթանյահուն հայտնել է իսրայելական հետախուզության նոր տեղեկությունների վերաբերյալ իր մտահոգությունը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Իրանը քայլեր է ձեռնարկում իր միջուկային ծրագրի վերականգնման ուղղությամբ։
«Թվում է՝ Բիբին ցանկանում է կրկին գործել։ Նա մի քանի անգամ այդ մասին խոսել է նախագահի հետ, և նախագահը պատասխանել է. «Դե՛, Բիբի, պատրաստվիր»։ Բայց որևէ կոնկրետ խոստում չկա։ «Պատրաստվիր» կարող է նշանակել՝ հիմա, ավելի ուշ, կամ էլ՝ երբեք»,- լրատվամիջոցին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, որ Նեթանյահուն վստահ է՝ «իր ուժը պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ լինելու մեջ է»։
Նշենք, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ նոյեմբերի 3-ին։

«Ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
316:30
«Ո՞նց եք թույլ տվել, որ ՔԿ-ի անունից նման հաղորդագրություն տարածվի». Աննա Գրիգորյան
4616:00
«ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս». Լավրով
10615:25
«Հույս ունեմ՝ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի ասի՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
7415:00
«Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի»․ Լուկաշենկո
11114:37
«Արժե՞ր, որ բյուջեից միջոցներ հատկացնեինք, որ Ալեքսանյանը Տանզանիայում հանդիպեր խոցված առյուծի թոռների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8214:24
«Չի ցանկանում կերակարտաշտից պոկվել»․ Ոսկան Սարգսյան
7714:12
«Իրենք գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ»․ Սրբուհի Գալյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
9614:06