«Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք». Լալա Մնացականյան
![]() 415 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 23:15 Դերասանուհի Լալա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես անվերապահ հավատում եմ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ: Եվ իմ հավատը մեկ վայրկյան իսկ չի թուլացել սկսած այն օրից, երբ հարձակվեցին մեզ վրա: Դուք արդեն պարտված էիք, երբ սկսեցիք այս պատերազմը: Դուք այնքան վստահ էիք ձեր ուժի, տեխնիկայի, վարձու զինյալների վրա, որ ժամերի հարց էիք համարում հայ ժողովրդի բնաջնջումը: Դուք պարտված էիք նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ էիք աշխարհի լռության վրա, և առավել քան վստահ էիք, որ նույնիսկ մեր իբր «բարեկամները» կխառնվեն միայն այն ժամանակ, երբ երկիրը բաժանելու հերթը գա: Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք: Վախկոտը հարձակվում է միշտ ոհմակով, զինված և միայն ՄԵՆԱԿԻ վրա: Դուք պարտված եք, քանի որ չգիտեք, որ ՄԵՆԱԿԸ միշտ հաղթում է, որովհետև իր մեջ ԱԶԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՀՌԵԼԻ ՈՒԺՆ է: Դուք պարտված եք, քանզի չգիտեք, թե դա ինչ ուժ է: Դուք պարտված եք, որովհետև չգիտեք որ գոյություն ունի ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ. հաղթանակը միայն տրվում է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂԻՆ»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
