Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով
![]() 296 Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 10:30 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում։ Բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան՝ հատկապես համավարակի։ Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր։ Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ։ Այս անգամ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արդեն ընկալելի ձևակերպմամբ հատուկ զորքերին՝ մեր Սպիտակ բանակին. Շահեն, Հայկուհի, Դավիթ... բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։ Բժշկման ճակատում նույնպես եկեք նորից վերաիմաստավորենք և ամեն վարկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միայն միասին կարող ենք և պարտավոր ենք տեր կանգնել մեր առողջությանն ու հայ զինվորի ապաքինմանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
