Ինչո՞վ է զբաղված քաղաքապետարանը համավարակի օրերին
![]() 316 Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 13:35 Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն անդրադարձավ հանրապետությունում COVID-19-ի ահագնացող թվերին, դրա դեմ տարվող աշխատանքներին՝ կոչ անելով համաքաղաքացիներին և պատկան մարմիններին առավել սթափ գնահատել իրավիճակը և մեծացնել վերահսկողությունը հատկապես երթուղայիններում և բուժհիմնարկներում: «Առաջնային եմ համարում՝ բոլոր այն օղակները, որոնք որ ունեն մեծ շփում և կուտակումներ, խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտին, քանի որ կան օրինազանց վարորդներ, որոնք իրենք իսկ դիմակ չեն կրում և նույնիսկ չեն արգելում առանց դիմակի քաղաքացիներին տրանսպորտից օգտվել, ավելի զգոն լինեն»,- ասաց նա: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ մոտավորապես երկու օր առաջ համայնքապատկան բոլոր կազմակերպություններին տրվել է խիստ զգուշացում՝ համավարակի կանոնները պահպանելու վերաբերյալ: Թեպետ Հայկ Մարությանն ասում է, որ «խիստ զգուշացում»-ը տրվել է մոտավորապես երկու օր առաջ, սակայն երեկ ու այսօր երթուղայիններում ոտք դնելու տեղ չկա, ուղևորների մի մասն էլ առանց դիմակի է: Նշենք, որ MAMUL.am-ի խմբագրությունը նույնպես բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Վերջինները մատնանշում են քաղաքային տրանսպորտի, բառի բուն իմաստով, բարձիթողի վիճակը՝ գերբեռնված, շատ հաճախ առանց ախտահանման նյութերի: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
