«ՀՀ-ում ԵՄ դեսպանը մեզ ասաց, որ Եվրոպան մեզ է համակրում»․ բողոքի ակցիայի մասնակից

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացիներ հանդիպել են ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ։
«Եթե երեկ ԱՄՆ դեսպանատան մոտ իրենց ընդունելությունը մեզ ոչ մի ձև չգոհացրեց, այսօր ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները հստակ էին, չնայած որոշ բախումներ եղան՝ կապված ոչ ճիշտ ձևակերպումների հետ։ Մենք խոսեցինք այն մասին, որ եվրոպական բոլոր կառույցներն այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, ինչ որ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։
Դեսպանին տեսանյութեր, նկար ցույց տվեցինք, ասաց, որ իրենք տեսել են, ծանոթ են ամեն ինչին, բոլորը ներկայացված է ՄԻԵԴ, և հույս հայտնեց, որ կհնչի գնահատական։ Երբ մենք պնդեցինք, որ Ապրիլյանի ժամանակ էլ բարբարոսությունները քիչ չեն եղել, և իրենք լռել են այդ ժամանակ, նա ընդամենը մտահոգություն հայտնեց և ասաց, որ Եվրոպայում համակրանքը մեր ազգի նկատմամբ է․ բոլորը գիտեն, որ պատերազմն Ադրբեջանն է սկսել Թուրքիայի ձեռամբ»,- լրագրողների հետ զրույցում ԵՄ դեսպանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Արմինե Մելքոնյանը։

«Ախուրյանի ջրամբարում ռեկորդային ջրապաշար կա տարվա այս ժամանակահատվածի համար»․ Լևոն Ազիզյան
2300:48
«Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
3500:24
«Ուղևորի մատն անդամահատվել է ավտոբուսի դռների արանքում, վարորդը քշել-գնացել է, քաղաքապետարանը չի փոխհատուցում». Կարինե Թորոսյան
3600:18
«Ծեծի ու նվաստացման միջադեպ՝ Սյունիքի զորամասերից մեկում»․ Սյուզի Բադոյան
58Երեկ, 23:18
Նարկոկարտելն սպառնում է Թեքսասում առևանգել անվտանգության աշխատակիցներին
95Երեկ, 22:48
«Ձեզ ծեծել են պրոֆիլակտիկայի համար ու դեռ շատ են ծեծելու». Արգիշտի Կիվիրյան
68Երեկ, 22:30
ԱՄՆ-ն հերքում է Իրանի հայտարարությունն ուղղաթիռի կործանման մասին
138Երեկ, 18:36
Նեթանյահուն զգուշացրել է ընտրություններից առաջ ՀԱՄԱՍ-ի հնարավոր հարձակման մասին
201Երեկ, 18:06